
Ընթանում է նոր ձևավորված կառավարության առաջին նիստը։
«Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-31 թթ․ գործունեության ծրագրի քննարկումներին։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար»,- նիստի մեկնարկին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները, և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ, իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին և պետք է փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»,- հավելել է Փաշինյանը։