Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վրաստանում արդեն երրորդ օրն անընդմեջ գրանցվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ինչի հետևանքով կանգ է առել Թբիլիսիի մետրոն և խափանվել է…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վրաստանում արդեն երրորդ օրն անընդմեջ գրանցվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ինչի հետևանքով կանգ է առել Թբիլիսիի մետրոն և խափանվել է ջրամատակարարումը։
•Ռուսաստանի Կալուգայի մարզում ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են 17 անօդաչու թռչող սարք, զոհեր և ավերածություններ չկան։
•Անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Պենտագոնի ղեկավարությանը՝ զինամթերքի պաշարների պակասի մասին իրեն չտեղեկացնելու համար։
•Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ արտաքին ուժերին չի հաջողվել 48 ժամում գրավել Իրանը, և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։
•Իրանի նախագահը նաև նշել է, որ դժվարացել է կապը հոգևոր առաջնորդի որդու՝ Մոջթաբա Խամենեիի հետ, ով կարևոր աջակցություն է երկրի համար։
•«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման մեղադրանքով։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը և հանձնարարվել կարճ ժամկետում լրամշակել այն։
•Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։
•Microsoft-ը բացահայտել է ռուսական հաքերային խմբավորման մասշտաբային արշավը, որը թիրախավորել է հանրային վայրերի Wi-Fi ցանցերը: