08:09 06.08.2026
Քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնին և պետքարտուղարի մասնագիտական և մշակութային փոխանակումների հարցերով փոխտեղակալ Շենոն Սպրենգերին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և […] …
08:04 06.08.2026
Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում
Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «ALADI-ի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն իր խոսքում ողջունել է ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը կառույցի շրջանակներում՝ որպես դիտորդ պետություն՝ ընդգծելով Հայաստանի տնտեսական ներուժի, արտահանման հնարավորությունների և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման […] …
23:59 05.08.2026
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը (2026թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 28-30-ը։ Արարատ քաղաքում՝ հուլիսի 27-ին։ […] …
22:22 05.08.2026
Հարցնում են իրար. «ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից
Նորընտիր ազգային ժողովն արդեն չորրորդ օրն է աշխատում է։ Դեռևս ընթանում են ղեկավար կազմի ընտրությունները, բայց քաղաքական ուժերն արդեն հասցրել են ներկայացնել իրենց առաջին դիրքորոշումներն ու հակադրությունները։ Ի՞նչ խորհրդարան է ձևավորվում Հայաստանում, ինչպիսի՞ քաղաքական մշակույթ է նկատվում և ի՞նչ մարտահրավերներ են սպասվում նոր գումարման ԱԺ-ին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» […] …
22:12 05.08.2026
Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի […] …
21:48 05.08.2026
Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայկական գուղատնտեսական ապրանքների ապօրենի ներմուծման մի շարք դեպքեր է արձանագրել: Հիշեցնենք՝ մայիսից սկսած Ռուսաստանը առևտրային արգելքներ է կիրառում հայկական տարբեր ապրանքատեսակների համար: Չնայած դրան, արտադրանքը այս կամ այն ճանապարհով հասնում է սպառողին: Ի՞նչ նոր դեպք է արձանագրվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության Տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս-ադրբեջանական սահմանում, […] …