Գիշերը Կալուգայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:Անօդաչու թռչող…
Գիշերը Կալուգայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բաբինինսկի, Բորովսկի, Դումինիչսկի, Իզնոսկովսկի, Կոզելսկի, Մալոյարոսլավեցկի, Մեդինսկի, Պերեմիշլսկի, Տարուսկի, Ֆերզիկովսկի և Յուխնովսկի քաղաքային շրջանների տարածքներում, ինչպես նաև Կալուգայի ծայրամասերում։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ ենթակառուցվածքների վնասներ չկան», – գրել է նահանգապետ Շապշանը։