Ազգային ժողովի ընտրությունների օրը ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում ձերբակալված և կալանավորված գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը օգոստոսի 7-ին ազատ կարձակվի…
Ազգային ժողովի ընտրությունների օրը ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում ձերբակալված և կալանավորված գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը օգոստոսի 7-ին ազատ կարձակվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։
Պողոսյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։
Ավելի վաղ նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ դատարանը արդարացրել է Կարապետ Պողոսյանին։
(Պաշտոնական մանրամասները գործի վերաբերյալ դեռևս կհրապարակվեն։)