ԱՄՆ նախագահի դժգոհել է Պենտագոնի ղեկավարից — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից զինամթերքի պակասի համար պարզաբանումներ է պահանջել, գրում է The Washington Post-ը` վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Քեմփ Դեւիդում անցկացված  կառավարության նիստում Թրամփն ասել է, որ կարծում էր՝ զինանոցների հետ կապված խնդիրը «արդեն լուծված է»։

Ի պատասխան՝ Հեգսեթը փորձել է պատասխանատվությունը բարդել իր տեղակալ Սթիվեն Ֆայնբերգի վրա։

Ավելի վաղ` Պենտագոնի ղեկավարը նախագահին հավաստիացրել էր, որ Իրանի նկատմամբ արագ հաղթանակը հնարավոր է։ Սակայն իրականում ձգձգված հակամարտության պատճառով սպառվել են բարձր ճշգրտության Tomahawk հրթիռների, ինչպես նաեւ Patriot, THAAD եւ ATACMS համակարգերի պաշարները։

WP- ի աղբյուրների փոխանցմամբ՝ հակահրթիռների եւ հարձակողական սպառազինության սուր պակասը Թրամփին ստիպել է զերծ մնալ Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածներից։

Թերթի հարցմանը ի պատասխան`  Սպիտակ տունը եւ Պենտագոնը հերքել են այս տեղեկությունը։

Leave a Comment