Մեքսիկացի տիկտոկերը, որն ուներ ավելի քան 600,000 հետևորդ, սպանվել է ուղիղ հեռարձակման ժամանակ լսարանի առջև։ CNN-ը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Սինալոա նահանգի Կուլիական քաղաքի արագ սննդի ռեստորանի մոտ։
Հայտնի տիկտոկերի անունը Սեզար Գաստելում էր։ Հրապարակված տեսանյութում երևում են երկու անհայտ տղամարդիկ, որոնք սաղավարտներով մոտոցիկլետ են վարում և կրակ են բացում։ Սինալոա նահանգի անվտանգության աշխատակիցը հաստատել է բլոգերի մահը և հայտարարել, որ քաղաքում լայնածավալ ոստիկանական գործողություն է սկսվել։
Մեքսիկայի դաշնային անվտանգության գրասենյակը հայտարարել է, որ քննիչները հետաքննում են հարձակման և Գաստելումի սոցիալական ցանցերում գրառումների միջև հնարավոր կապը։ Իշխանությունները հայտնում են, որ բլոգերը իր որոշ գրառումներում հիշատակել է տեղական թմրամիջոցների կարտելի մի խմբակցության մասին։ Իրավապահ մարմինները, համագործակցելով Սինալոայի դատախազության հետ, վերլուծում են տեսախցիկների տեսագրությունները և այլ ապացույցներ՝ հանցագործներին նույնականացնելու և ձերբակալելու համար։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ հետաքննությունն ընթանում է բոլոր ուղղություններով: