«Ռուբեն Ռուբինյանը «պռագոն» է իջեցրել»․ Գեղամ Մանուկյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ռուբեն Ռուբինյանը «պռագոն» է իջեցրել»․ Գեղամ Մանուկյան

«Արցախի հայաթափում, կորուստ, քաղաքական հետապնդումներ․․․, Ու այսօր ասում են՝ եկեք ժպիտով շարունակենք․ անհնար է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական մթնոլորտին՝ պատգամավորների փոխադարձ քննադատություններին, նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես թե ընդդիմադիր պատգամավորներն ընդունել են ԱԺ-ում փոխադարձ հարգանքի կարևորությունը, Մանուկյանը նշեց․ «Գողական աշխարհում հասկացություն կա՝ «պռագոն», երբ որ ինչ-որ խաղի կանոն է սահմանվում, «պռագոն» են իջեցնում գաղութներ, հիմա Ռուբեն Ռուբինյանը ոնց որ թե «պռագոն» է իջեցրել․․․ 2021թ հետո խորհրդարանական գործունեության մեջ մի քանի դեպքեր են եղել, որ վեճը ձեռնամարտի է հասել, բայց քաղաքական բանավեճերը շարունակվում են․․․»։

Գեղամ Մանուկյանի հարցազրույցը

Leave a Comment