Պլանավորել էին 48 ժամում գրավել Իրանը. Փեզեշքիան

Պլանավորել էին 48 ժամում գրավել Իրանը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ռմբակոծությունից հետո, հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի հետ։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ռմբակոծությունից հետո, երբ ես վիրավոր էի, մենք գնացինք հանդիպելու գերագույն առաջնորդի հետ։ Այդ հանդիպման ժամանակ  առաջնորդը մեզ հրահանգներ տվեց և մեզ համար աղոթք արեց»,-ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը ծրագրել էր Իրանը վերահսկողության տակ վերցնել կարճ ժամանակում։

«Նրանք ծրագրել էին 48 ժամում գրավել Իրանը՝ ինչպես Սիրիայի դեպքում», -հայտարարել է Փեզեշքիանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment