Վլադիմիր Զելենսկին արևմտյան դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանց դանդաղկոտության պատճառով Ռուսաստանի զինված ուժերը անցած գիշեր խոցել են մայրաքաղաքի և մարզի կարևոր օբյեկտներ։
«Կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մատակարարումների ուշացումները կամ հակաբալիստիկ հրթիռներ փոխանցելու նրանց անպատրաստ լինելը հանգեցնում են հենց այս տեսակի սարսափելի ավերածությունների», — գրել է նա Telegram-ում։
Չորեքշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևի և շրջակա տարածաշրջանի ռազմական բեռների պահեստային կենտրոններին։
Օգոստոսի 1-ին Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Արևմուտքին Patriot հրթիռների մատակարարման պակասի համար, չնայած դրանք պահեստներում ունենալուն։ Նա ասել էր, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները գիտեն, թե ինչ զինամթերք է անհրաժեշտ Ուկրաինային, բայց դրանք փոխանցելու համար «պահանջվում է քաղաքական որոշում»։
Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, ավելի ուշ հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ հրաժարվել է Կիևին լրացուցիչ Patriot հրթիռներ տրամադրելուց։