Վրաստանում գրանցվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի երրորդ մասշտաբային անջատումը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Էլեկտրամատակարարումը դադարել է երկրի մի շարք շրջաններում․ հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքներում էլեկտրականություն չկա։ Անջատման հետևանքով Թբիլիսիում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, ինչպես նաև խափանվել է երկաթուղային տրանսպորտի գործունեությունը։
Այս պահին հայտնի չէ հոսանքազրկման պատճառը և վերականգնման ժամկետները։