ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում շարունակում է գործել սուպերմարկետներից մեկի անունից ստեղծված կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել…
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում շարունակում է գործել սուպերմարկետներից մեկի անունից ստեղծված կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանց հաշվից գումար հափշտակելն է։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերն ու մեկանգամյա հաստատման կոդերը, ինչպես նաև ցանկացած գործողությունից առաջ համոզվել, որ էջը պաշտոնական և իսկական է։
