Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։Քննարկվել են ծրագրի հիմնական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։
Քննարկվել են ծրագրի հիմնական առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, տարբեր ոլորտներում ակնկալվող արդյունքները, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված մի շարք հարցեր։
Խորհրդակցության ընթացքում նախարարությունների և այլ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճ ժամկետում լրամշակել ծրագրի նախագիծը, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը, ապա՝ Ազգային ժողովի քննարկմանը։