
Հնդկաստանի խորհրդարանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը Meta ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին եռօրյա վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակումը ժամանակավորապես հեռացնելու համար։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում են India Today-ն և News18-ը։
Ըստ աղբյուրների՝ Ցուկերբերգը պետք է ներողություն խնդրի և միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են եղել հուլիսի 23-ին Մոդիի մասնակցությամբ տեսանյութի ժամանակավոր հեռացման համար։ Հակառակ դեպքում ընկերությունը կարող է զրկվել իրավական պաշտպանություն ապահովող կարգավիճակից (Safe Harbour)։
Սկանդալը ծագել է Facebook-ից Մոդիի տեսանյութի ժամանակավոր հեռացման պատճառով։ Տեսանյութը վերաբերում էր քննությունների առաջադրանքների արտահոսքի դեմ պայքարի միջոցառումներին։ Meta-ի ներկայացուցիչները ավելի վաղ հայտնել էին, որ բովանդակությունը հեռացվել էր տեխնիկական սխալի հետևանքով և վերականգնվել այն հայտնաբերելուց հետո։ Խորհրդարանական հանձնաժողովը տեսանյութի ժամանակավոր հեռացումը որակել է որպես «ոտնձգություն ժողովրդավարության դեմ»։