Վիրավորանքներն ունեն հետևանքներ. Կարապետյանը զգուշացրել է Ռուբինյանին

Քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը թեժացել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած բանավեճի պատճառով:

Նարեկ Կարապետյանը, դիմելով Ռուբինյանին, նախազգուշացրել է հետևողական լինել իշխող խմբակցության պատգամավորների վարքագծի նկատմամբ։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ խորհրդարանի դահլիճում հնչող վիրավորանքներն անպատասխան թողնելն ունենում է իր հետևանքները։

«5 րոպե անընդմեջ Ազգային ժողովում վիրավորական արտահայտություններով վիրավորելուն որևէ արձագանք չստանալն ունի իր հետևանքները: Այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը. նախագահողը թող որոշի՝ Ազգային ժողովի ինչպիսի՞ ձևաչափն է իր համար հետաքրքիր»,- նշել է Կարապետյանը:

Leave a Comment