«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ։
Նրա թեկնածության հարցի քննարկման ավարտից հետո տեղի է ունեցել քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը:
Ալեքսանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 27 պատգամավոր։ Անվավեր քվեաթերթիկ չի հայտաբերվել։
Նստաշրջանի առաջին օրը ԱԺ նախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ երրորդ օրը Հայկ Կոնջորյանն ընտրվել էր փոխնախագահ։ Վաղը՝ օգոստոսի 6-ին ԱԺ-ն կքննարկի ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանի թեկնածության հարցը։
