ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանն ընտրվեց 62 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։
Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ «ՔՊ»-ն պաշտպանել է իր թեկնածուին, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը, ինչպես նախապես հայտարարել էր, քվեարկել է դեմ։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մինչ քվեարկությունը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու գործընթացին։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Խորհրդարանի նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար առաջադրված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը։