Ցավում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը չի ցուցադրում իր հոր մարդկային բարձր արժանիքները․ Էդգար Ղազարյան

«Շատ կարճ ժամանակ է անցել այն պահից, երբ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, սակայն այս ընթացքում հաճախ են հնչել անտեղի վիրավորանքներ պատգամավորների, այդ թվում՝ իմ հասցեին»,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի ելույթներին։

Ղազարյանը նշել է, որ ցավում է նման վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի ընտանիքի պատմությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Իմ և պարոն Ռուբինյանի ծնողները ոչ միայն մեր կենսաբանական հայրերն են, այլև Հայաստանի անկախության հայրերն են, որովհետև նրանք են ընդունել 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը»,- ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ նախկինում իր հայրը մեծ հարգանքով է խոսել Կարապետ Ռուբինյանի մասին՝ առանձնացնելով նրա հավասարակշռությունը, զսպվածությունն ու կոռեկտությունը։

«Շատ եմ ցավում, որ այսօր այդ նույն մարդկային արժանիքները նրա որդու կողմից չեմ տեսնում իր հասակակիցների հետ հարաբերություններում»,- եզրափակել է պատգամավորը։

Leave a Comment