ԹՐԻՓՓ-ՍԴ․ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին հայտնում է Գոհար Մելոյանը։
«Նաև այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում մի քանի խոշոր ընկերությունների իրական շահառու Կոնստանտին Սոկոլովը»,- գրել է Գոհար Մելոյանը:
