Կասեցվել է Գավառում գործող «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Գավառում գործող «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: 


 


Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորապես՝


 


– արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,


– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,


– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


 


ՍԱՏՄ


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment