27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սերբիայում սպանված ռուսաստանցի 27-ամյա Լյուդմիլայի հրաժեշտի արարողությունը կկայանա Բելգրադում՝ օգոստոսի 6-ին։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում հայտնել է նրա ընկերուհի Դարիան։

Նշվում է, որ Լյուդմիլան Սերբիայի մայրաքաղաք էր ժամանել հուլիսի 23-ին։ Ընդամենը երկու օր անց երիտասարդ կինը անհետացել էր։ Այդ օրը երեկոյան նա ծրագրել էր գնալ ակումբ՝ ժամանակ անցկացնելու և հանգստանալու։

Հուլիսի 30-ին Բելգրադի Պադինսկա Սկելա շրջանում գտնվող ջրանցքում ճամպրուկի մեջ հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ մարմինը։ Ավելի ուշ իրավապահները հայտնել էին, որ սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել։ Վերջինս 25-ամյա Թուրքիայի քաղաքացի է, որին բռնել էին օդանավակայանում՝ երկրից հեռանալու փորձի պահին։

Սերբիայի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի առավոտյան՝ Բորչա շրջանում գտնվող վարձակալած բնակարանում։ Ըստ նախնական տվյալների՝ դրանից հետո տղամարդը փորձել է թաքցնել հետքերը՝ մարմինը տեղափոխելով ճամպրուկի մեջ։

«Օգոստոսի 6-ին մենք հրաժեշտ կտանք Լյուդմիլային։ Արարողությունը տեղի կունենա Բելգրադի Լեշչեի գերեզմանատանը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին, սիրում և հարգում էին նրան, հնարավորություն կունենան վերջին անգամ հարգանքի տուրք մատուցել և հիշել Լյուդմիլային»,– նշել է նրա ընկերուհին։

Հրաժեշտի արարողությունից հետո, ինչպես հայտնել է Դարիան, Լյուդմիլայի աճյունը կտեղափոխվի Ռուսաստան՝ հետագա ընթացակարգերի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment