Պուտինը ՊՆ-ում մի շարք կադրային փոխատեղումներ է կատարել

Պուտինը ՊՆ-ում մի շարք կադրային փոխատեղումներ է կատարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ՝ հայտարարելով մի շարք կադրային փոփոխությունների մասին։

Դոնբասի ուղղության համար պատասխանատու «Կենտրոն» խմբավորման ղեկավար է նշանակվել Անդրեյ Իվանաևը, ով նախկինում ղեկավարում էր «Վոստոկ» խումբը, իսկ «Արևելք» խմբավորման հրամանատարի պաշտոնակատար կլինի Պետր Բոլգարևը։ 

Պուտինը հայտարարել է նաև, որ Պաշտպանության նախարարության բոլոր լոգիստիկ ծառայությունները կմիավորվեն մեկ ղեկավարության ներքո։ Այս պաշտոնում նշանակվել է «Կենտրոնը» գլխավորող Վալերի Սոլոդչուկը։

Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու համակարգերի զորքերը կղեկավարի Դենիս Լյամինը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment