Թաիլանդում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել

Թաիլանդի Սունգայկոլոկ քաղաքում (երկրի հարավում գտնվող Նարաթիվատ նահանգ) տարածաշրջանային մրցաշարի հանդիպման ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլային դաշտին, ինչի հետևանքով մեկ խաղացող մահացել է, ևս ինը՝ վիրավորվել, գրել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով Bangkok Post-ին։

Golok FA Cup մրցաշարին մասնակցել են թաիլանդական և խառը թիմեր, որոնց կազմում ընդգրկված են եղել տեղացի և մալայզիացի ֆուտբոլիստներ։

Կայծակը դաշտին հարվածել է Samcolts և Abu x Nong Sirin թիմերի հանդիպման ավելացված ժամանակում։ Զոհվել է Samcolts-ի 24-ամյա խաղացող Սոֆվան Ավաեն, ով վերջերս էր պայմանագիր կնքել երրորդ դիվիզիոնի թիմերից մեկի հետ։ Ավաեին փորձել են օգնություն ցույց տալ տեղում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Իննը տուժածներից ութը թաիլանդցի ֆուտբոլիստներ են, նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Իններորդ տուժածը 22-ամյա մալայզիացի է, ով վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու համար։

Leave a Comment