Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

– արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:



Leave a Comment