Խաչատրյան Արմենի համար բանակը մանկապարտեզ է



Նկատառմանը, որ չի ստացվում լուծել խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերի  պրոբլեմը՝ «Միլիցա Արմենը» արձագանքել է՝ ասելով՝  ՊՆ-ն մնացել է միայնակ, իսկ հասարակությանը թվում է, թե ամեն ինչի պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է: «Լա՛վ, բանակն ի՞նչ մեղք ունի, որ էդ մարդը ժամանակին չի դաստիարակվել դպրոցում, ընտանիքում, հանրության մեջ և եկել-հասել է բանակ»,-մասնավորապես՝ հայտարաել է Խաչատրյան Արմենն ու հավելել՝ բանակը չունի ժամանակ՝ մարդկանց դաստիարակելու:
 
Պապիկյան Սուրիկի հետույքը պատասխանատվությունց փրկելու գործը, փաստորեն, ստանձնել են ոչ միայն Աննան ու Նիկոլը, այլև նրանց կուսակցական համհարզները. ի դեմս Սուրիկի փորձում են արդարացնել ամբողջ իշխանությանը՝ հասկանալով, որ եթե մեղավոր է Սուրիկը, ապա առավել քան ակնհայտ է դառնում անձամբ Նիկոլի մեղքը:
 
«Միլիցա Արմենը» Սուրիկի ու նրա վերադասի անգործությունն արդարացնելու և պետության պարտավորությունը հերքելու խղճուկ փորձ է արել՝ մոռանալկով, որ քաղաքացուն պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու պահից սկսած՝ պետությունը իր վրա է վերցնում նրա կյանքի, առողջության և ֆիզիկական անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը։ Անկախ ամեն ինչից՝ խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի պատճառները մեծամասամբ կազմակերպչական, կանոնադրային և կառավարման բացթողումների հետևանք են, իսկ այն հարցը, թե որ զինվորը որքանով է դաստիարակված, որքանով՝ ոչ, արդեն երկրորդական խնդիր է  դառնում. բանակը պարտավոր է  անել այնպես, որպեսզի քաղաքացու կյանքը կախված չլինի այն հարցից, թե ով որքան է  դաստիարակված, ում ծնողներն են ավելի խիստ եղել կամասեքն ում ուսուցիչը՝ ավելի պահանջկոտ և այլն: Բանակը մանկապարտե՞զ է:
 
Սուրիկն այն մսուր է դարձրել՝ զրոյացնելով Հայաստանի ինքնապաշտպանական ամբողջ պոտենցիալն ու վարկաբեկելով այդ կառույցը մինչև վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment