
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը, խոսելով ԲՀԿ առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել է. «Ծառուկյանից գույքեր են խլում: Պետությունը «Մուլտի Ուելնես»-ը վերցրեց, տվեց քաղաքապետարանին: Ավինյանը լայվ էր մտել, ասում էր՝ կոչ եմ անում գալ, մարզվել այստեղ: Ինձ մոտ տպավորություն է՝ Գագիկ Ծառուկյանն ունենար վարսավիրանոց, կխլեիք ու Տիգրան Ավինյանը կասեր՝ խնդրում եմ, բոլորդ գաք, ֆենվեք ու էպիլյացիա անեք այս վարսավիրանոցում»: