
«Ձեր գործերը ո՞ր թվականից սկսած լավ գնացին, դուք, այսպես ասած, պապական հարուստ եք եղե՞լ, թե՞ Հայաստան տեղափոխվելուց հետո եք հարստացել»,- լրագրողը հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանից։ «Երբ ես տեղափոխվել եմ Հայաստան, 12 տարեկանս լրացած չէր, բնականաբար, Հայաստան տեղափոխվելուց հետոյի մասին է խոսքը»,- ի պատասխան ասաց նա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում պարբերաբար անդրադառնում են Քոչարյանների ունեցվածքին: