«Մեր մանկության ֆիլմերը» ցուցադրությունը`«musæum» նախագծի շրջանակում. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Հյուրեր. Մարիամ Ալոյան «էպիգրաֆ» նախագծերի ղեկավար և Արամ Հարությունյան` ցուցադրության համադրող։

Թեման. «Էպիգրաֆ»-ը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Ռամբալկօշէ» մշակութային հիմնադրամը կազմակերպել են «Մեր մանկության ֆիլմերը» ցուցադրությունը։

«musæum» նախագծի շրջանակում կազմակերպված ցուցադրության հիմքում «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերի ազդագրերն են՝ Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից։ Ցուցադրության համար ընտրվել են 1958–1985 թվականներին ստեղծված 28 կինոազդագրեր, որոնք համարվում են խորհրդահայ գրաֆիկայի լավագույն նմուշներից։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment