«Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել»․ Զախարովա

«Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել»․ Զախարովա

Արևմուտքի կողմից Կիևին աջակցելու համար հատկացված հսկայական միջոցները կարող էին Ուկրաինան դարձնել «տեխնոլոգիական Դուբայ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավերման, ոչնչացման համար նրանք (Արևմուտք-խմբ․) պատրաստ են հատկացնել հարյուրավոր միլիարդներ: Իսկ ստեղծելու և վերականգնելու համար՝ ամեն անգամ ցանկանում են ավելի ու ավելի շատ բան վերցնել»,- նշել է դիվանագետը՝ ռադիո Sputnik-ի եթերում։ «Այն միջոցներով, որոնք Արևմտյան Եվրոպան ուղարկել է Կիևին այսպես կոչված օգնություն տրամադրելու համար, հնարավոր էր Ուկրաինան վերականգնել և այն դարձնել ժամանակակից «եվրոպական Դուբայ»՝ առնվազն տեխնոլոգիական առումով»։

Leave a Comment