Կրկին ԱԺ ներթափանցած Անդոնը իրականությունից կտրված հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե պայմանավորված վերջին օրերի կրակոցներով՝ հասարակության մեջ ձևավորվել է անվստահություն՝ երկրում անվտանգ ապրելու հարցում, սակայն Հայաստանը համարվում է անվտանգ երկիր, ինչով էլ պայմանավորված է Հայատանի գրավչությունը, որի շնորհիվ տուրիզմն է զարգանում, մարդիկ անվտանգ քայլում են փողոցներով և այլն:
Անդոնի խոսքը ներքին տրամաբանական հակասությամբ է լի. եթե Հայաստանն անվտանգ է այնպես, ինչպես վստահեցնում է Անդոնը, ապա, ինչո՞ւ են հասարակության մեջ խորացել անհանգստությունն ու տագնապը, ինչո՞ւ է գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվում սպանությունների ու կրակոցների մասին, ինչո՞ւ է կենցաղային վեճերի ժամանակ մարդասպանությունը դարձել սովորական երևույթ, կամ ինչո՞ւ է Հայաստանում այսքան մեծ ծավալներ ստացել զենքի ապօրինի շրջանառությունը. համաձայն պաշտոնական տվյալների՝ թեպետ 2025թ.-ին Հայաստանում հանցագործության ընդհանուր մակարդակը նվազել է, սակայն աճ է նկատվում թմրամիջոցների և զենքի հետ կապված հանցագործություններում:
Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ զբոսաշրջության աճը կամ զբոսաշրջիկների առկայությունը ներքին անվտանգային իրավիճակը գնահատելու ուղղակի ցուցիչ չէ. զբոսաշրջիկները, գալով Հայաստան, չեն առնչվում իրական կյանքի մարտահրավերներին, մինչդեռ տեղական բնակչությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով սեփական փորձով է համոզվում, որ Անդոնի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: