Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և նորոգվել է 43 մանկապարտեզ. պատգամավոր

Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և նորոգվել է 43 մանկապարտեզ. պատգամավոր

ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանի ելույթին։

«Դուք խոսում եք մանկապարտեզներից, բայց Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը հիմնել էր քննիչ հանձնաժողով, որը քննում էր 90-ականներից մինչև 2018թ․ օտարված մանկապարտեզների հարցը, և հրավեր էր ուղարկել ընդդիմադիր խմբակցություններին։ Դուք չեք եկել, մասնակցել»,- ասել է նա։ Ըստ Խաչատրյանի. «Գայիք, հասկանայիք՝ որ նախագահի, որ քաղաքապետի օրոք է եղել այդ օտարումները։ Վերջին տարիներին Երևան քաղաքում հիմնանորոգվել և նորոգվել է 43 մանկապարտեզ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment