Փաշինյանը իր օգնականի ժամանակավոր պաշտոնակատարին ազատել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովն ազատվել է վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն
Միխայլովին ազատել զբաղեցրած պաշտոնից»
,- ասվում է համապատասխան որոշման մեջ։

Հիշեցնենք, որ նա այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մարտի 29-ից։

Leave a Comment