Ռեկորդային տաքություն Արկտիկայում. գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ

Ռեկորդային տաքություն Արկտիկայում. գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում՝ 80° հյուսիսային լայնությունից վեր, գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ՝ հասնելով մինչև +17 °C ( Գրենլանդիայի Նորդ կայան)։

Հատկապես ուշագրավ է Կանադայի Քլայդ բնակավայրում գրանցված +12.7 °C նվազագույն օրական ջերմաստիճանը։ Այս ցուցանիշը մեծ տարբերությամբ գերազանցել է տվյալ վայրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված օդի ամենաբարձր գիշերային (նվազագույն) ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment