ՔՊ-ն պատրաստվում է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին և նոր թեկնածու է դիտարկում. ԶԼՄ

Իշխող ուժը նախապատրաստվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում աշնանը սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, քանի որ համարում է, որ համապետական ընտրություններում այս համայնքում պարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ «Քաղաքացիական պայմանագիրն» անվստահություն ունի իշխող ուժը ներկայացնող գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի նկատմամբ, ով, ըստ ՔՊ-ի, կապեր ունի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, ուստի նոր թեկնածու է դիտարկում։

Միևնույն ժամանակ, ըստ թերթի, իշխող ուժում գտնում են, որ ընտրություններում Ստեփանավանի պարտության մյուս գլխավոր մեղավորը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ով վստահեցրել էր, որ Լոռու մարզում ՔՊ-ն մեծ վստահություն է վայելում, սակայն այդ սպասելիքները չեն արդարացել։

 

Leave a Comment