Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել

Shamshyan.com-ը գրում է, որ նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից է և  գլխավոր տնօրենը։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։

Leave a Comment