Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակելու որոշմանը, դժգոհ է նրա աշխատանքից, հայտնում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ կառավարության ղեկավարի դժգոհության պատճառը ռազմական գերատեսչությունում տիրող իվիճակն է։ Դժգոհությունների հիմնական պատճառը խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճող վիճակագրությունն է և դրա շուրջ հանրային քննադատությունը։ Փաշինյանի գնահատմամբ՝ պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում նախարարությունը թերանում է զորքի բարոյահոգեբանական վիճակի և ներքին կանոնակարգային հարցերի կարգավորման գործում, իսկ մարտական դիրքերում իրավիճակը գնահատվում է անբավարար։
