Ուկրաինական ալիքների փոխանցմամբ՝ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված է հասցնում Կիևին և Կիևի մարզին։
Նախնական տվյալներով՝ շուրջ 20 րոպեի ընթացքում արձակվել է 25-30 հրթիռ։ Ըստ նույն աղբյուրների՝ կիրառվել են Հյուսիսային Կորեայի KN-23 բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև ռուսական «Իսկանդեր-Մ» և «Ցիրկոն» հրթիռները։
Հաղորդվում է, որ հրթիռներն արձակվել են Բրյանսկի, Կուրսկի, Միլերովոյի և Վորոնեժի շրջաններից։
Պաշտոնական հաստատում և հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն այս պահին դեռևս չի հրապարակվել։