Նոր բացահայտում` «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում

Նոր բացահայտում` «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։

Անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։

Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը և նպատակ ունեն նաև հստակեցնել հուշարձանի վերականգնման նախագիծը»։

Leave a Comment