Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում, հայտնում է «Առավոտը»։
Ըստ լրատվամիջոցի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացել է Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։
Նրան մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։
Արեյանը մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որևէ լիազորություն, կապ չի ունեցել։
Նշվում է, որպաշտպանական կողմը դատարանին միջնորդել է վերացնել Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվել է, և դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։
