Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել 51 երկրի քաղաքացիներ, որոնք, ըստ նրա, մասնակցել են պատերազմին՝ Ռուսաստանի կողմից։
«Կարևոր է աշխարհին բաց ու անկեղծ ասել, որ Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելն ունի իրական իրավական հետևանքներ»,- հայտարարել է Լուբինեցը։
Նա նշել է, որ տարբեր երկրների քաղաքացիների՝ ռուսական բանակում ներգրավված լինելու մասին տվյալները ներկայացրել է Ուկրաինայի դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի սկզբի դրությամբ առնվազն 3589 օտարերկրյա քաղաքացի զոհվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում՝ կռվելով ռուսական կողմում։