Բրազիլական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հետագա ամրապնդման հարցերը՝ հաշվի առնելով այս տարվա սկզբին Բրազիլիայում կայացած ռուս-բրազիլական բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի արդյունքները և այլ շփումները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ առևտրի ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բրազիլացի իր գործընկերոջը՝ ուկրաինական հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն աջակցելու ձգտման համար։
Երկու երկրների առաջնորդները հաստատել են, որ գլոբալ օրակարգի բազմաթիվ սկզբունքային հարցերի շուրջ Ռուսաստանն ու Բրազիլիան ունեն համընկնող կամ մոտ դիրքորոշումներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը ՄԱԿ-ում և բազմակողմ փոխգործակցության այլ ձևաչափերում։
