Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ամեն օր կապ է պահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ։

Երեկոյան ուղերձում Զելենսկին հայտնել է, որ լսել է ուկրաինական բանակցային խմբի զեկույցները՝ խաղաղության գործընթացի և Ռուսաստանում առկա տրամադրությունների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է մասնակցել հանդիպումների ցանկացած ձևաչափով և ակնկալում է, որ օգոստոսին Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ակտիվորեն կներգրավվեն գործընթացում։

Զելենսկին նշել է նաև, որ Կիևը շարունակում է աշխատել այլ գործընկերների, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինայի դիվանագիտական ջանքերին և անվտանգության կարիքներին։

«Այս աշխատանքը դեռևս հրապարակային չէ, բոլոր մանրամասները չենք կարող հայտնել»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Leave a Comment