Մոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները

Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել։

Քաղաքի ղեկավար Միխայիլ Սոբակինը չի կարողացել հստակ պատասխանել, թե ինչու հարձակման ժամանակ չեն աշխատել բնակչության իրազեկման սիրենները և ով է պատասխանատու դրանց աշխատանքի համար։

Լրագրողի հարցին, թե ինչու ազդանշանները չեն միացել, Սոբակինը պատասխանել է․ «Իսկ պետք է միանա՞ին»։

Նա նշել է, որ սիրենների միացման որոշումները իր լիազորությունների մեջ չեն մտնում և չի պարզաբանել, թե որ կառույցն է պատասխանատու համակարգի աշխատանքի համար։

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչուները օգոստոսի 4-ի գիշերը հարվածել են Չեխովի արդյունաբերական գոտու պահեստներից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։

Leave a Comment