ՀՀ չորս մարզերի որոշ քաղաքներում և գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը, հայտնել է ՀԷՑ-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։

Ըստ հաղորդագրության՝ Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել։

Ընկերությունից հավելել են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Leave a Comment