ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է, տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի, իսկ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով։
Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել Բրյուսովի համալսարանի գույքի ապօրինի օտարման գործով։
