Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը, անդրադառնալով վարչապետին հեռացնելու հնարավորությանը, նշեց, որ այդ գործընթացն արդեն ընթանում է։
«Ամեն օր այդ օրակարգը ձևավորվում է, բայց Փաշինյանն ավելի շուտ ինքն իրեն կհեռացնի»,- ասաց նա։
Նա նաև բացառեց, որ իր քաղաքական ուժը պատրաստվում է սպասել մինչև 2031 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ իրավիճակը զարգանում է քայլ առ քայլ։
«Ես վստահ եմ, որ գալու է օրը, երբ հենց ՔՊ-ականներն իրեն կհեռացնեն»,- ընդգծեց Կարապետյանը։