Արարատ Միրզոյանն ընդունել է առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին – Նորություններ 04.08.2026

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

Leave a Comment