
«Դուք այստեղ իրավունք չունեք լրագրողական գործունեություն ծավալել, եթե ասում եմ՝ հարցազրույց չեմ տալիս։ Կան սահմանված վայրեր և եթե դուք պատգամավորին խնդրում եք հարցազրույց տալ և պատգամավորն ասում է, որ այդ սահմանված վայրում հարցազրույց չի տալիս, իրավունք չունեք այդ պահին իրականացնել լրագրողական գործունեություն։ Ձեզ չեմ ուզում պատասխանել»,- չմեկնաբանելով իր եղբոր վերաբերյալ «Ֆակտոր»-ի հարցը, ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը: