Ռուսաստանում խախտումների պատճառով կասեցվել է Հայաստանից ներմուծված 70 հազար շիշ ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։
Խոսքը վերաբերում է DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» գազավորված ըմպելիքին, BJNI հանքային ջրին և «Просто Азбука» բնական ջրին։
Նշվում է նաև, որ այս ապրանքներն անհնար է ձեռք բերել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց առևտրային հարթակներում։