Հակոբյան Հասոն ևս մի ծանր քար դրեց Նիկոլի վզին



Հարցին՝ դատապարտո՞ւմ եք, որ Կոնջորյան Հայկոյի ախպեր Ավետը հայհոյախառն արտահայտություններով գնում է  մեկ այլ ընտանիքի վրա, Հակոբյան Հասոն կոնկրետ պատասխան չի տվել՝ նշելով, որ դատապարտում է Ավետի նկատմամբ գործադրված բռնությունը: Նա իր նմանօրինակ դիրքրոշումը հիմնավորել է հարուցված գործի առկայությամբ:
 
Հասոյի պատասխանը թերևս կարելի է համարել այսպես ասած ընտրովի բարոյականության վառ օրինակ. երբ իշխող ուժի պատգամավորը հրաժարվում է հստակ գնահատական տալ իր թիմակցի հարազատի կողմից դրսևորված հանցագործ վարքագծին՝ միաժամանակ դատապարտելով անձամբ նրա նկատմամբ կիրառված բռնությունը, ապա դա դառնում է ուղերձ առ այն, որ ՔՊ-ականների կողմից դրսևորվող անթույլատրելի վարքը մեծ խնդիր չէ, իսկ ահա նրանց դեմ ուղղված ցանկացած գործողություն՝ խստորեն դատապարտելի: Այսինքն՝ Նիկոլի պոպուլիստական հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն:
 
Ինչ վերաբերում է Հասոյի «կռուտիտին», ապա դա ևս յուրատեսակ անբարոյականություն է. հարուցված գործի առկայությունը մի դեպքում, երբ կան արձանագրված կադրեր, երբ բոլորն են Ավետի անթույլատրելի վարքն արձանագրել, չի կարող որպես վահան ծառայել՝ խուսափելու բարոյական գնահատական հնչեցնելուց: Բայց չմոռանանք, որ որպեսզի ընդունակ կամ իրավասու լինի որևէ մեկը՝ հնչեցնելու բարոյական գնահատական, նախ ինքը պետք է բարոյական լինի: Հասոն անձնական բարոյականության հետ կապված խնդիրներ ունի՞:
 
Նմանատիպ դրսևորումներն էական հարված են հասցնում նախևառաջ ՔՊ-ի քաղաքական իմիջին, ուստի պետք է ինչ-որ իմաստով ողջունել Հասոյին ու արձանագրել, որ նրա այսօրինակ կեցվածքը ևս մեկ ավելորդ բեռ դարձավ՝ Նիկոլի վզին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment